Սնունդը և առողջությունը
Ծիրանենու գաղտնիքները
Ծիրանենու, դրա ծաղիկի, պտղի, կորիզի, խեժի, ծառի էներգետիկ դաշտի բարերար հատկությունների մասին գրել եմ մոտ մեկ տասնյակ հոդվածներում ու Մոգական բուժարարներ մատենաշարի թիվ 3՝ «Դեղձ, ծիրան, նուշ» գրքույկում:
Ծիրանենու հայկական տեսակներն, իրոք, լավագույնն են աշխարհում, ինչը նկատել էր 15-րդ դարի հայ բժշկապետ՝ Ա. Ամասիացին ու ապացուցվել անցյալ դարում կատարված մեծածավալ ու երկարատեւ գիտափորձի արդյունքում:
Ծիրանն, իրոք, ի վերուստ տրված պարգեւ է՝ «ծիրի ծնունդ», անվանումը կարելի է բացատրել միայն մեր հրաշալի լեզվի լիակատար իմացության պարագայում: Ծիրանենին, իրավմամբ, Կենաց ծառ է կոչվել: Մեր նպատակն է եւս մեկ անգամ համոզվել դրանում:
ԼԻԶԻՆ
Այս ամինաթթուն մեր օրգանիզմի հիմնական «կառուցող հատիկներից» է.
- Մասնակցում է գրեթե բոլոր սպիտակուցների, փոխանակման գործընթացները կարգավորող խմորիչների ու հորմոնների գոյացմանը:
- Կարգավորում է կալցիումի յուրացման գործընթացը, կանխարգելում օստեոպորոզի զարգացումը:
- Անհրաժեշտ է սրտամկանի բնականոն աշխատանքի համար, կարգավորում է ազոտի (հատկապես ազոտի օքսիդի) փոխանակման գործընթացը, արյան միջոցով տեղափոխվող թթվածնի ու սնուցող նյութերի բաշխումը:
- Խթանում է կոնաձեւ ու կրծքի գեղձերի գործունեությունը:
- Ապացուցված է, որ լիզինի սակավության պարագայում նկատվում է կարճատեւ հիշողության կորուստ, ինչպես կասեր երգիծաբան Ռայկինը. «Բժիշկ այստեղ հիշում եմ, իսկ ահա այստեղ՝ ոչ»:
- Խթանում է վերարտադրողական ֆունկցիան՝ նպաստում է կանանց լիբիդոյի ու տղամարդկանց սեռական ֆունկցիայի ակտիվացմանը:
- Խթանում է կոլագենի գոյացմանը, որն անհրաժեշտ է ամուր ոսկրերի ճկուն հյուսվածքների ու կռճիկի կառուցման և «վերանորոգման» համար:
- Կան տվյալներ, որ լիզինը խթանում է մազերի աճը, կանխարգելում է կատարակտի զարգացումը:
Բժիշկ Մաթիաս Ռատն (1997թ.) ապացուցել է, որ լիզինը՝ C վիտամինի, ֆլավոնների, ամինաթթու պրոլինի հետ համատեղ, կանխարգելում է աթերոսկլերոզի զարգացումն ու մաքրում անոթները: Ռատը ( 2002թ.) նկատել է, որ վերոգրյալ նյութերը կանաչ թեյում պարունակվող պոլիֆենոլ՝ էպիգալկատեխինի հետ համատեղ շրջափակում են տարբեր ծագում ունեցող ուռուցքների տարածումը (մետաստազ):
Դոկտոր Աստեդը (1977թ. Շվեդիա, հաջողությամբ կիրառել է լիզինը կրծքագեղձի ու ձվարանի համալիր բուժման ընթացքում: Ճապոնացի բժիշկ Սուման տարածել է հաղորդագրություն (1980թ.), որ լիզինի կիրառումը թույլ է տալիս կանխել ձվարանի ուռուցքի տարածումը:
ԱՐԳԻՆԻՆ
Ի տարբերություն լիզինի, կարող է գոյանալ մարդու օրգանիզում, սակայն դրա համար պետք է համատեղվեն մի շարք նպաստող նախապայմաններ:
Կարեւոր է իմանալ, որ երեխայի օրգանիզմը չի կարող արգինին արտադրել:
Արգինինն ազոտի օքսիդի կրող է, որի օգտակար հատկությունները բացահայտվել են վերջերս:
Կարգավորում է սրտի ռիթմերը: .
- Թափանցելով արյան հոսքի մեջ, կարգավորում է օգտակար նյութերի փոխադրումը դեպի բջիջներն ու հյուսվածքները:
- Նպաստում է մկանային հյուսվածքների, ուժի ու աշխատունակության ավելացմանը: Արգինինը նպաստում է ճարպերի վերափոխմանը էներգիայի, եթե օրգանիզմում կա գլյուկոզայի պակաս:
- Սակավության դեպքում:
Ստեղծվում են նախապայմաններ սրտի հիվանդությունների, հիպերտոնիայի զարգացման համար:
- Դանդաղում է աճի հորմոնի արտադրությունը:
- Նվազում է մկանային զանգվածն ու ավելանում է ճարպերի քանակը:
- Թուլանում են մազարմատներն ու եղունգները:
- Նվազում է օրգանիզմի կենսակորովը, նկատվում է ախորժակի անկում:
Լիզինի ու արգինինի համատեղ ազդեցության ոլորտը
Դոկտոր Իսիդորին Հռոմի համալսարանից (1981թ.) ապացուցել է, որ լիզինի ու արգինինի համատեղ ընդգրկումը սննգակարգում նպաստում է 15-21 տարեկան պատանիների աճին: Նույն ամինաթթուների առկայությունն անհրաժեշտ պայման է, որպեսզի գոյանան բավարար քանակի նեյտրոֆիլներ, որոնք իմունային համակարգի կարեւոր բաղադրիչներն են:
Նեյտրոֆիլները պայքարում են B ու C հեպատիտների հարուցիչների դեմ:
Լիզինը, որպես օրենք, ավելի շատ է կենդանական ծագում ունեցող մթերքներում, իսկ արգինինը՝ բուսական: Կա կարծիք, որ մարդու օրգանիզմում լիզինը կատարում է գրեթե նույն աշխատանքը, ինչ արգինինը: Այս ամինաթթուները՝ ըստ հատկությունների ու կառուցվածքի, չեն տարբերվում:
Սակայն մոտ կես դար առաջ գիտնականները նկատել են, որ արգինինով հարուստ սննդակարգը նպաստում է հերպեսի վիրուսի ակտիվացմանն օրգանիզմում, որի վերաբերյալ կատարվել են ուսունասիրություններ: Պարզվել է նաեւ, որ լիզինը, ի տարբերություն արգինինի, ճնշում է հերպեսի վիրուսի տարածումն օրգանիզմում:
Հակահերպեսային սննդակարգ: Վերջին տարիներին ԱՄՆ գյուղդեպարտամենտը հրապարակել է այն մթերքների ցանկը, որոնք միաժամանակ լիզին (Լ) ու արգինին(Ա) են պարունակում: Ընդ որում. կարեւոր են ո՛չ միայն Լ ու Ա բաղադրիչների արժեքները՝ 100 գ զանգվածում, այլև դրանց Լ:Ա հարաբերությունները: Հերպեսի վիրուսի ակտիվությունը ճնշելու համար խորհուրդ են տրվում այն մթերքները, որոնց Լ:Ա արժեքը բարձր է:
Ծիրան՝ Լ=90.35 մգ, Ա=42.11մգ, Լ:Ա=2.146:
Ծիրանի չիր՝ Լ= 254.3 մգ, Ա =140 մգ, Լ:Ա=1.816:
Բուսական մթերքներից ավելի բարձր գործակիցներ ունեն.
պապայա. 16.74 մգ, 6.61 մգ, 2.533 բազուկ՝ 52.94 մգ, 22.06 մգ, 2.4 մանգո՝ 28.33 մգ, 13 մգ, 2.179:
Սակայն վերոգրյալ մթերքները 5-10 անգամ քիչ լիզին են պարունակում, քան ծիրանի չիրը:
Լավագույն գործակիցներ ունեցող մթերքներ.
- Անյուղ, ոչ մրգային յոգուրտ՝ 311մգ, 104.4 մգ, 2.967:
- Շվեյցարական պանիր՝ 2617.9 մգ, 939.2 մգ, 2.787:
- Ռոքֆոր՝ 1878.6 մգ, 721. 4 մգ, 2.604:
- Այծի թարմ կաթ՝ 290.16 մգ, 119.26 մգ, 2.433:
- Կովի թարմ կաթ՝ 627.45 մգ, 286.28 մգ, 2.192:
- Անյուղ կաթնաշոռ՝ 1393 մգ, 786 մգ, 1.772, այլ:
Կարեւոր է իմանալ, որ բավարար գործակիցներ ունեն.
- Ոսպ՝ 711.7 մգ, 610.39 մգ, 1.166:
- Սալոր՝ 163.64 մգ, 134.55 մգ, 1.216:
- Կատոֆիլ՝ 126.67 մգ, 93.33 մգ, 1.357:
- Բրինձ՝ 120.63 մգ, 69.31 մգ, 1.74, նաեւ մսեղենը, ձկնեղենը և այլն:
Զգուշացում: Լիզինով հարուստ մթերքները պետք է սահմանափակեն հղիները: Երեխաների սննդակարը ճշտեք բժշկի հետ:
Հետեւություն: ԱՄՆ գյուղդեպարտամենտի հրապարակած տվյալները հեշտացնում են սննդակարգի ընտրությունը, սակայն կարեւոր է հաշվի առնել ընտրված մթերքների այլ հատկանիշները:
Արդյո՞ք աղյուսակը կօգնի կանխել հերպեսի սրացումները՝ ցույց կտա ժամանակը: Խոսենք մեկ այլ հետազոտության արդյունքների մասին: Մայո կլինիկայի մասնագետները եկել են հետեւության, որ լիզինի ու արգինինի համատեղ կիրառումը խթանում է վահանագեղձի հորմոնների գոյացումը: Սա լավ լուր է տարեց մարդկանց համար, քանի որ առողջ վահանագեղձը երկարակեցության գրավականն է:
Խորհուրդ: Մշտապես խորհրդակցեք բժշկի հետ ու իմացեք ավելին՝ ծիրանը, չիրն ու կորիզի սերմը նույնպես ունեն հակացուցումներ ( տես, Հայկական ոսկյա պտղի անհայտ հատկությունները armeniatv.am, տեսանյութը ):
Կարդացեք նաև
Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...
Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...
Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...
Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...
Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...
Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...
Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...
Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...
Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...
Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...
Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը: Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...
Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...
Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...
Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն